Արցախում կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք է գրանցվել
Փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 428 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ առողջապահության նախարարությունից։

Ստացիոնար բուժվողների թիվը  239 է:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: