Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային ըմբիշների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով (միավորի առավելությունը տրվեց սերբ մարզիկին) և հաղթանակի հասավ Տիբիլովը:


Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը նվաճել էր բրոնզե մեդալ: