Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է.Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում աշխատավարձերի բարձրացման մասին
Կոռուպցիայի անկյունաքարը, հիմքը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ և բացասական ազդեցություն է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա, բոլորն այդ մասին գիտեն:Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Ճգնաժամ է այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից ու այդպես շարունակ, պատշաճ աշխատավարձ չեն ստանում, դա արդեն ճգնաժամ է ու մենք պետք է գնանք այս ճանապարհով, որ մեր երկրում զինվորից ու փրկարարից սկած՝ ստանան բարձր աշխատավարձ, սա մեզ համար քաղաքական նպատակ է, սա մեզ համար քաղաքական նպատակ է»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի բարձրացումներ, արդեն շրջանառության մեջէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացումը.

«Ընդհանրապես, մեր օրակարգում կա դատավորների աշխատավարձը բարձրացնելու թեման, նաև դատախազական, քննչական մարմիններում», - ասաց նա: