Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվել են տեսական պարապմունքներ
Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով փետրվարի 9-ից 11-ը N զորամասում անցկացվել են տեսական պարապմունքներ։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումներին և անվտանգության պահպանման կանոններին: