Հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպմանն ընդառաջ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսո Հայոց պատրիարքին
Հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:
Քըլըչը գոհունակություն է հայտնել ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, թե երկու երկրների տեսակետի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:
Պատրիարք Մաշալյանը ընդգծել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։