Մարիուպոլ քաղաքն այսօր ամբողջությամբ կշրջափակվի
Մարիուպոլ քաղաքի շրջափակումը կավարտվի այսօր, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

«Այն ամբողջությամբ շրջապատված կլինի»,- ասել է Բասուրինը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։