ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները փետրվարի 25-ին Կապանում և Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 1150 տրանսպորտային միջոց։
«Օրենքով արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 20 արձանագրություն։ 2 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։