Զելենսկին ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ։

«Հենց նոր զրույց ունեցա նախագահ Բայդենի հետ։ Քննարկել ենք հակառուսական պատժամիջոցների հետ կապված ԱՄՆ-ի ղեկավարած աշխատանքը և Ուկրաինային պաշտպանության հարցում ցուցաբերած օգնությունը։ Մենք պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք ագրեսորին։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Զելենսկին։