Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին. Բրեդ Շերման
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմայով խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ:
«Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին: Ուրախ եմ տեղեկանալ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմիցս բովանդակալից բանակցություններ է վարել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել գերիներին: ԱՄՆ իշխանությունների ջանքերի շնորհիվ Բաքուն թույլատրել է ԿԽՄԿ-ի գործունեությունը»,-1lurer-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:
Բրեդ Շերմանը նշել է, որ կշարունակի ԱՄՆ պետքարտուղարության հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով աշխատանքները: