Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ գիշերը հրթիռակոծվել է Կիևը, մայրաքաղաքում առնվազն չորս պայթյուն է որոտացել:
Գիշերը ռուսական բանակը հրթիռակոծել է նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը, զոհվել է առնվազն 8 մարդ։
Կրկին տեղեկություններ են ստացվել Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա օդային հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:
Մարիուպոլում երեկ շարունակվել են ինտենսիվ հրետակոծությունները, տեղական իշխանությունները հայտնում են զոհված երեխաների մասին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գնահատմամբ՝ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 2 հազար խաղաղ բնակիչ, սակայն նշվում է, որ դա ոչ ճշգրիտ տվյալ է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Ուկրաինայից փախստականների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը:
Խերսոնի քաղաքապետի հավաստմամբ՝ թեև ռուսները մտել են խոշոր այս քաղաք, բայց այն վերահսկողության տակ չեն վերցրել: Ռուսական կողմը, մինչդեռ, պնդում է, որ գրավել են քաղաքը:
Աղբյուր՝
azatutyun.am