Հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է Եվրամիությանը Մոլդովայի միանալու դիմումը։
գրում է
eurointegration.com.ua-ն՝ European true-ին հղում անելով։
«Հարգելի քաղաքացիներ, եթե որոշ որոշումների ընդունման համար ժամանակ է պահանջվում, ապա մյուսները պետք է արագ ընթացակարգով ընդունվեն... Առաջիկա օրերին մենք հարց կներկայացնենք Բրյուսել»,- ասել է Սանդուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հայյտեր էին ներկայացրել Վրաստանի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը:
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի