Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրոպական միությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանը սկսել է դաժան պատերազմ Ուկրաինայի դեմ։
«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք չափազանց զգույշ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, բայց հաշվի առնենք, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք, և շատ կարևոր է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեն Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիքչային գոտի հայտարարել, կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմ», - նկատել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։