Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից. հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,- հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքներն ու ելքի ուղիները։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի