«Երեկ ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել մեր դեսպանատան հյուպատոսական բաժնի տարածք, գազի բալոնը պետք է պայթեր, բայց, բարեբախտաբար, չաշխատեց, պատրույգը դուրս էր եկել»,- այս մասին եթերում հայտարարել է Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը։
Շուլգինը նշել է, որ սա մեկ ակցիա չէր։ «Սպիտակ փոշիով նամակներ են ուղարկվել ինձ, ռազմական կցորդին և մեր դեսպանատան երեք այլ բարձրաստիճան դիվանագետների»,- մանրամասնեց նա։
Շուլգինի խոսքով՝ նման սադրանքներն իրականացվում են Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցների վրա բարոյական ճնշում գործադրելու նպատակով։ Նա նշեց, որ դեսպանատունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։