Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը երեկ հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր ԶԼՄ-ներից մեկին։
Նախարարն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ նշելով, որ պատերազմի ընթացքում տուն կորցրած բոլոր անձանց Արցախում տներով ապահովելու համար ամենաշատը 3 տարի կպահանջվի։ Սա տիկին Թանդիլյանը որպես խոստում չասաց, սակայն նշեց, որ գիտակցում է, որ պիտի հասցնեն ամենաշատը 3 տարում ավարտել այս կարևոր գործը։
Տիկին նախարարը նաև ներկայացրեց ներքին տեղահանված անձանց կարիքներն ու պետության ջանքերը դրանց բավարարման ուղղությամբ։ Խոսեցին նաև Արցախում բիզնես ներդնելու առավելությունների, մարդկանց աշխատանքով ապահովելու անհրաժեշտության մասին։