Վահան Բադասյանը տուգանվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Վահան Բադասյանին մեղավոր  ճանաչեց  եւ դատապարտեց 300.000 դրամ տուգանքի։ Վահան Բադասյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու մեջ։

Մեղադրանքն առաջադրվել էր Եռաբլուր զինվորական պանթեոնում  Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ կապված հայտարարությունից հետո։

 Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել էր արդարացնել Վահան Բադասյանին\' ճանաչելով նրա անմեղությունը։ Իսկ Վահան Բադասյանը հորդորել էր արդար դատավճիռ կայացնել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում մեղադրողը միջնորդել էր Վահան Բադասյանին  մեղավոր ճանաչել սահմանադրական կարգի տապալման մեջ\' դատապարտելով 500.000 դրամ տուգանքի։ Նա նաեւ միջնորդել էր հաշվի առնել կալանքի տակ գտնվելու   13 օրը եւ  դատապարտել  450.000 դրամի չափով տուգանքի։