Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է
Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ էջը վերականգնված ու պաշտպանված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ
Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։

Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է»։