Դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու այն բողոքներում, որտեղ հիմքեր ենք տեսել՝ տարել ենք ԲԴԽ, չկան քաղաքական պատվերներ․ Կարեն Անդրեասյան. տեսանյութ
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու բողոքներում, որտեղ տեսել ենք հիմքեր՝ տարել ենք ԲԴԽ։ Մեզ համար՝ այն թիմը, որը աշխատում է չունի անձնական որևէ տեսակի շահեր, էլ չեմ ասում հատուկ քաղաքական պատվերներ, որպեսզի ես կարողանամ աշխատել։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։ 

«Ես հավաստիացնում եմ, որ կարգապահական վարույթներով, որտեղ կլինի հնարավորություն, որ մենք կնայենք ԲԴԽ նախադեպային իրավունքը, և կտեսնենք, որ այնտեղ կան հիմքեր՝ ես անպայման բոլոր կարգապահական միջնորդությունները տանելու եմ ԲԴԽ, սպասելու եմ բոլորից՝ լավ, ճիշտ, ուժեղ բողոքներ, որովհետև ցավոք սրտի երբեմն լինում է, որ դատավորն իսկապես որոշակի խախտում է արել, բայց ԲԴԽ-ի նախադեպով մեզ արդեն թևաթափ են արել՝ ասել են, որ սա բավարար չափով չի վարկաբեկում արդարադատության համակարգը։
Մենք պարզ ճակատով ասում ենք բոլորին՝ մեզ համար չկան յուրային և ոչ յուրային դատավորներ՝ ես սա անձամբ եմ երաշխավորում»,-հավելեց նախարարը։  

Մանրամասն՝ տեսանյութում