ՄԱԿ-ին կից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ ավելի քան 3 միլիոն մարդ լքել է Ուկրաինան՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մոտ երեք շաբաթ անց: Ուկրաինացի փախստականների գրեթե կեսը երեխաներ են, ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Դիլոնը։
«Վերջին 20 օրվա ընթացքում Ուկրաինայում միջին հաշվով օրական ավելի քան 70 հազար երեխա է փախստական դարձել»,- ասել է նա։ Այս թվերի հիման վրա Ուկրաինայից մեկ րոպեում 55 փախստական երեխա է հեռանում, ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը։
Հաշվի առնելով այս գործընթացի մասշտաբներն ու արագությունը՝ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ միգրացիոն ճգնաժամի մասին է։