«Վստահ եմ, որ իշխող ուժը կրկին հաղթելու է»․ Ալեն Սիմոնյան
«Ես վստահ եմ, որ մարդիկ գիտեն՝ ինչու պետք է մեզ ընտրեն եւ վստահ եմ, որ շատ մարդիկ հիասթափված եւ շատ ջղայնացած են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Բնական է մեր վարկանիշը նվազել է, բայց ես կարող եմ ասել, որ քարոզարշավի ընթացքում կփորձենք հետ բերել եւ ես վստահ եմ, որ իշխող ուժը կրկին հաղթելու է եւ թե ինչու պետք է մեզ ընտրեն՝ այդ հարցին կպատասխանենք քարոզարշավի ընթացքում։ Ես վստահ եմ, որ մարդիկ գիտեն՝ ինչու պետք է մեզ ընտրեն եւ վստահ եմ, որ շատ մարդիկ հիասթափված են եւ ջղայնացած։ Բայց մարդիկ բոլոր գործընթացները շատ-շատ լավ հասկանում են եւ իրենց գնահատականը կտան», - ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ դեռ չեն հաշվարկել, թե երբ է հրաժարական տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ենթադրում եմ՝ ապրիլ ամսին պետք է լինի՝ եթե արդեն իսկ հայտարարվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են նշանակվել»։