Զելենսկին ստորագրել է ռուսական քարոզչությունն արգելող օրենք
Օրենքն արգելում է արդարացնել կամ հերքել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, ներառյալ այն որպես «ներքին ուկրաինական հակամարտություն» ներկայացնելը, ինչպես նաև գովաբանել կամ արդարացնել այս ագրեսիայի մեջ ներգրավվածներին։

Բացի այդ, օրենքը թույլ է տալիս դատարանի որոշմամբ լուծարել պատերազմի քարոզչությամբ կամ ռուսական ագրեսիան հիմնավորող կուսակցություններն ու կազմակերպությունները։