Հարգելի քաղաքացիներ, ձեր շահերի լավագույն պաշտպանությունը ձեր վարձակալության իրավունքների պետական գրանցումն է. Տիգրան Խաչատրյանը՝ անշարժ գույքի վարձակալության շուկայում գնաճի մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Հայաստանի անշարժ գույքի վարձակալության շուկան անակնկալ արձանագրել է աննախադեպ մեծ գնաճ: Արդյոք ունե՞նք որևէ գործիքակազմ այս գնաճը զսպելու համար»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկմանը ասաց պարոն Թումասյանը և հավելեց, որ մի քանի ամսից, երբ սկսվի զբոսաշրջային սեզոնը, գուցե որոշ զբոսաշրջիկներ խուսափեն այցելել Հայաստան, քանի որ հնարավոր է չգտնեն անշարժ գույք ապրելու համար:
Վերջինիս խոսքով՝ քաղաքացիները դրսում հայտնվելու վտանգի առջև են կանգնած զուտ այն բանի համար, որ նրանք ժամանակին չեն կնքել վարձակալության պայմանագրեր, և թաքցվել է 10 տոկոս եկամտահարկ. «Այսօր ավելի ծանր է նստում այդ քաղաքացիների վրա»:
Ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց. «Հարգելի քաղաքացիներ, չնայած դուք չէիք սպասում, բայց առաջանում են իրավիճակներ, որոնցում ձեր շահերի լավագույն պաշտպանությունը ձեր վարձակալության իրավունքների պետական գրանցումն է»:
Մանրամասն՝ տեսանյութում: