Մելիտոպոլում չորս լրագրող է բերման ենթարկվել․ BBC
Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Մելիտոպոլում զինված ռուս զինվորները բերման են ենթարկել չորս լրագրողների, BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը։

«Այսօր զինված մարդիկ եկան MV-Holding-ի հրատարակիչ Միխայիլ Կումկոյի, արտադրության խմբագիր Եվգենյա Բորյանի, լրագրողներ Յուլիա Օլխովսկայայի և Լյուբվի Չայկայի տուն և տարան անհայտ ուղղությամբ», - հայտնել են կազմակերպությունից։

Երեք լրագրողներն ավելի ուշ ազատ են արձակվել «զինվորականների հետ համագործակցության անհրաժեշտության մասին խոսելուց հետո»։ Սակայն Միխայիլ Կումոկի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։

Հոլդինգի գլխավոր տնօրեն Աննա Մեդվիդը հավելել է. «Մեկ շաբաթ առաջ ինձ կանչեցին զրույցի և առաջարկեցին աջակցել իրենց, մենք հանդիպեցինք խմբագրությունում, որտեղ նրանք մտան առանց թույլտվության և խուզարկեցին։ Նրանք ուզում էին, որ մենք հավատարիմ լինենք և աջակցենք նրանց, ես համաձայնություն չեմ տվել»։շ

Նարե Բաբերյան