Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն երկուշաբթի օրը կանչել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին և բողոքի նոտա հղել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտահայտությունների կապակցությամբ. գրում է
ՏԱՍՍ-ը:«Ընդգծվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն բարձրաստիճան պետական գործչին ու դրանք խզման եզրին են հասցնում ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասված նախարարության հաղորդագրությունում:
Բացի այդ, երկկողմ հարցեր քննարկելիս դեսպանի առաջ «սուր դրվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները»։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր «արյունարբու բռնապետ և մաքուր ավազակ, որն անբարո պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։ Մեկ օր առաջ, լրագրողների հարցին ի պատասխան, ԱՄՆ նախագահն ասել էր, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»:
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի