Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան էջում դիմել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Նա գրել է․ «Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից. Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին»։
Դիմելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ նա նշել է․ «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»։