Երեկ ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»,- նշված էր տարածած հայտարարության մեջ։
Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։
«Խաղաղապահների միջնորդությամբ փորձում ենք խնդիրը կարգավորել։ Եվ երեկ ինչպես տարածվել է, կա փականի խնդիր»,-ասաց Լուսինե Ավանեսյանը։