ՆԱՏՕ-ում կարծում են, որ Բելառուսը առաջիկա օրերին կարող է միանալ Ուկրաինայի դեմ պատերազմին. գրում է
unian-ը՝ հղում անելով
CNN-ին:
Այս մասին հայտնել են Դաշինքի անանուն ներկայացուցիչները CNN-ին տված մեկնաբանությունում։ Ըստ աղբյուրի՝ Բելառուսն արդեն քայլեր է ձեռնարկում լայնամասշտաբ ներխուժմանը մասնակցելու համար։
Հակամարտությանը Բելառուսի միանալու հավանականությունը մեծանում է, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական խոսնակը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինը «աջակցության կարիք ունի»։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի