Խաղաղապահների մուտքը Ուկրաինա կլինի 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինա արևմտյան խաղաղապահ զորախումբ ուղարկելու Լեհաստանի առաջարկի իրագործումը կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Տեսե՛ք, այս խենթացած լեհերն արդեն առաջարկում են 100 հազարանոց խաղաղապահ ուժեր կազմավորել, եւ Լվովից մտցնել Ուկրաինա։ Դուք հասկանու՞մ եք, որ այդ դեպքում երրորդ համաշխարհային պատերազմ կլինի»,- ասել է Լուկաշենկոն:

«Եթե երկիր եք ուզում ունենալ, ատամներով պիտի կառչեք նրանից ու պահեք: Իրավիճակը շատ լուրջ է, շատ լարված: Եվ մենք պետք է դա տեսնենք և հասկանանք», — հավելել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի իշխող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն մտցնել։