Ռուսական ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի հինգ ինքնաթիռ, այդ թվում՝ Սու-27 կործանիչ։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը Չեռնիգովի շրջանում մեկ օրում խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի չորս Սու-24 ինքնաթիռներ, որոնցից երկուսը՝ Ռեպկայի շրջանում, ևս երկուսը՝ Գորոդնյայի շրջանում։
Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանում խոցվել է ուկրաինական մեկ Սու-27 կործանիչ»,- ասել է նա։