Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի աշխատակիցներ հարցաքննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում
Civic.am-ի հավաստի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի աշխատակիցներ հրավիրվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության, և այս պահին դեռ շարունակվում է նրանց հարցաքննությունը։

Նշենք, որ այսօր իրավապահ համակարգի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնել էին, որ գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։