««Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ է ոչնչացրել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Այս մասին հայտնում է
ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիոն և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտներ։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ռուսական բանակը ոչնչացրել է 124 ինքնաթիռ, 321 անօդաչու թռչող սարք, 1752 տանկ, 184 ռեակտիվ համակարգ և այլ զինամթերք:
Ռուսաստանի զինված ուժերը օդային հրթիռներով ոչնչացրել են վառելիքի մեծ պահեստներ Ստարոկոնստանտինովի և Խմելնիցկիի շրջաններում։ «Բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները Ստարոկոնստանտինովի և Խմելնիցկիի շրջաններում ոչնչացրել են վառելիքի մեծ պահեստներ, որոնցից վառելիք է մատակարարվում Դոնբասում ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի համար»,- հավելել է Կոնաշենկովը։