Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Սեփանյանը, ավարտելով իր հոգևոր սպասավորությունը Արգենտինայի հայոց թեմում, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: