«Սյունիքի մասին տարածվող փաստաթուղթը համակարգչով հավաքած տեքստ է»․Սիսակ Գաբրիելյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարռնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Սյունիքի ճանապարհների վերաբերյալ հարցին, նշեց, որ, եթե չի սխալվում՝ նախորդ տարի դեկտեմբերի 19-ին նմանատիպ հայտարարություն ՊՆ-ում կար, որ աշխատանքներ են տարվում։ 

 Գաբրիելյանը նաև անդրադարձավ ընդդիմադիր գործիչների կողմից հրապարակված Սյունիքի մասին տարածվող փաստաթղթին, նշելով, որ այդ փաստաթուղթը համակարգչով հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես գրում են և դա տարածում՝  որպես 100 տոկոսանոց չճշմարտություն։

«Եկեք հենց հիմա գնանք իմ աշխատասենյակ ու 300 հատ կազմենք՝ ցանկացած բովանդակությամբ։ Պարոն Ավինյանն ասաց, որ չկա նման բան, ինքը տեղյակ չէ որևէ հուշագրի ստորագրման մասին»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն էլ հավելեց, որ Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա Գորիս-Կապան հատվածում 21 կմ-ն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով։ Բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել․ - «Այնպես չէ, որ համաձայնագրերով պետք է դա լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ ճանապարհը պիտի գործի և գործում է», - նշեց Գևորգյանը։

Սյուզի Սիրականյան