«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ այս պահին Ազգային ժողովում ընթանում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Գրիգորյանը ԱԺ է հրավիրվել՝ անվտանգային մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպումն իրականում ավելի վաղ պետք է տեղի ունենար, սակայն տարբեր պատճառներով հետաձգվում էր: