Գերմանիան կշարունակի դաշնակիցների հետ համակարգել Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերումը. Շոլց
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի իշխանություններին, բայց դա կանի կշռադատված և դաշնակիցների հետ համակարգմամբ:
«Մենք Ուկրաինան զինել ենք զենքով՝ տանկերով, հակաօդային պաշտպանության հրթիռներով, ռազմամթերքով և այլն։ Եվ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա անում ենք մեր բոլոր ընկերների հետ սերտ համագործակցությամբ, սերտ համաձայնեցմամբ»,- ասել է Շոլցը։
Նա ընդգծել է, որ Գերմանիայի կողմից միակողմանի քայլեր չեն լինի, այլ կլինեն համատեղ և մանրակրկիտ կշռադատված գործողություններ:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կազմակերպության անդամ երկրներին կոչ էր արել որքան հնարավոր է շուտ Ուկրաինա ուղարկել վերջինիս անհրաժեշտ սպառազինությունը: