ԱԺ փոխխոսնակը խստորեն դատապարտում է հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ 

«Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը:

Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ»,- ասված է վերջինիս ֆեյսբուքյան գրառման մեջ։