Գեղամ Մանուկյանը չեկավ կառավարություն, քանի որ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ներողություն խնդրեց
ՀԿԴ-ական Գեղամ Մանուկյանն այսօր ժամը 12։30 ին պետք է գար ՀՀ Կառավարության շենք՝ պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ՝ նրա հրապարակած լուսանկարի առիթով։
Վերջինս Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար` նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան, մինչդեռ այն արվել էր տարիներ առաջ Ուկրաինայում։
Փողոցը աղբանոց էր հիշեցնում։ «Խորհրդանշական լուսանկար է»,- գրել էր նա` նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները աղբի մեջ են թողել Բաղրամյան պողոտան՝ հեռանալուց հետո։ Գեղամ Մանուկյանը քիչ առաջ ՖԲ-ով հայտնեց, որ չի գալու քանի որ Տարոն Չախոսյանը ներողություն է խնդրել։
«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։ Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում ։