ՌԴ ԱԳՆ-ն «հիմարություն» է անվանել ԱՄՆ Կոնգրեսի՝ ռուսական ակտիվները բռնագրավելու գաղափարը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական ակտիվները բռնագրավելու ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը, ասել է, որ Ռուսաստանը կպատասխանի բոլոր այդ թվում՝ «հիմար» միջոցներին»:
YouTube-ի Soloviev.Live ալիքով հեռարձակման ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը, որով առաջարկվում է ոչ միայն բռնագրավել, այլև Ռուսաստանի ունեցվածքը փոխանցել ուկրաինական կողմին։ Զախարովային նաև խնդրել են պատասխանել երկրին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու վերաբերյալ առաջարկներին։
Մեկնաբանելով դա՝ Զախարովան հիշեցրել է, որ Բրիտանիան և Միացյալ Նահանգները «դարձել են ոչ բարեկամ՝ դրա բոլոր հետևանքներով»։«Եվ բոլոր այն միջոցները, նույնիսկ նման հիմար բնույթի, որոնք նրանք կձեռնարկեն, պատասխան և շարունակություն կունենան: Ինչպես գիտեք, ոչինչ անպատասխան չենք թողնում, և նրանք պետք է դա հասկանան»,- ասել է Զախարովան։