Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների գրավված տարածքներում բնակիչներին այսօրվանից սկսել են տրամադրել Ռուսաստանի Դաշնության անձնագրեր: Այդ մասին հայտնել են Կրեմլի կողմից գրավված տարածքների ղեկավարներ նշանակված պաշտոնյաները:
Զապորոժիեի շրջանի «ռազմական-քաղաքական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ» Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ ռուսական անձնագրեր ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 70 հազար բնակիչ:
Պատերազմից առաջ Զապորոժիեի շրջանում ապրել է ավելի քան 1 միլիոն 600 հազար մարդ:
Խերսոնում նոր անձնագրեր ստանալու համար ռուսական գրասենյակ է դիմել 23 մարդ, այդ թվում՝ շրջանի «ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավար Վլադիմրի Սալդոն, ով մինչ այդ հայտնվել է Եվրամիության կազմած պատժամիջոցների ցանկում:
Ուկրաինայի իշխանությունները ռուսական անձնագրերի տրամադրումը համարում են «ռուսական քարոզարշավի բաղադրիչ, որը թույլ կտա ներկայացնել մի փոքրիկ հեռուստաշոու ռուսների հետ համագործակցող մի քանի տասնյակ դավաճանների մասնակցությամբ»:
Ավելի վաղ մի շարք ռուսական անկախ կայքեր հայտնել են, թե Խերսոնի և Զապորոժիեի ռուսական վարչակարգերը մտադիր են հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին միանալու համար:
azatutyun.am