Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր, «Алсико» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Այս մասին հայտնում է «5 канал»-ը: 72-ամյա գործարարը մահացել է մետրոյի ռելսերի վրա: Մեքենավարը փորձել է կանգնեցնել մետրոն, սակայն արդեն ուշ է եղել: Նախնական տեղեկություններով, գործարարի մոտ նամակ է եղել, որի բովանդակությունը չի բարձրաձայնվում: