«Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի ապրիլի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական քառօրյայում: Այդ փոփոխությունների ամենակարևոր արդյունքը կլինի ռեյտինգային ընտրակարգի վերացումը և պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը: Անցողիկ շեմը 5 տոկոսից կիջեցվի 4 տոկոսի»: