Հայկ Կոնջորյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Քննարկվել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը միտված հարցերը:
Խմբակցության ղեկավարը եւ դեսպանը կարեւորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ այս ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցության խորացումը:
Նրանք ուշադրություն են դարձրել խորհրդարանի՝ որպես ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտներից մեկի զարգացման եւ ամրապնդման հնարավորություններին, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարներին: