Դամասկոսը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը
Սիրիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
 
«Հաշվի առնելով համընդհանուր կամքը և բոլոր ոլորտներում հարաբերությունները բարելավելու ցանկությունը՝ Սիրիան որոշել է ճանաչել հանրապետությունների ինքնիշխանությունը»,- ասված երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
 
Նշվում է նաև, որ Լուգանսկի և Դոնեցկի հետ կքննարկվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը։