ԱՀԿ-ն հայտնել է կապիկի ծաղիկից մահվան 2 նոր դեպքի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մահվան երկու նոր դեպք է հայտնաբերել կապիկի ծաղիկից։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի զեկույցը։

«Հունիսի 27-ին հիվանդության բռնկման նախորդ լուրերի հրապարակումից ի վեր գրանցվել է 2614 նոր դեպք (աճը՝ 77%) և մահվան երկու նոր դեպք»,- ասվում է զեկույցում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից կապիկի ծաղիկից մահերի ընդհանուր թիվը հասել է երեքի։ Բոլոր երեք մահերը գրանցվել են Աֆրիկայում:

Մինչդեռ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների անհրաժեշտություն չի տեսնում։ Կազմակերպությունը կարծում է, որ հիգիենան և անվտանգ սեռական վարքագիծը կօգնեն վերահսկել հիվանդության տարածումը։