Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի եւ Էստոնիայի դեսպաններին
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները:
Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: