Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
 
Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանցՀայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ: 
 
Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնելկառավարության ղեկավարին հանդիպման համար ուներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը: 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: