NASA-ն հրապարակել է Ջեյմս Ուեբ տիեզերական «մոնստր» աստղադիտակի առաջին լիագույն նկարը
Երեկ NASA-ն հրապարակեց Ջեյմս Ուեբ տիեզերական «մոնստր» աստղադիտակի ԱՌԱՋԻՆ լիագույն նկարը: Այս մասին հայտնում են Տիեզերք ֆեյսբուքյան էջից։

Լուսանկարն առաջինը ներկայացրեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը․․․ իսկ հիմա, եկեք, տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս ֆանտաստիկ տեսարանը։

Նկարում SMACS 0723 գալակտիկական կուտակումն է․․․ սրա առաջին պլանում գտնվող գալակտիկաները գրավիտացիոն ոսպնյակի դեր են կատարել ու աղավաղելով տարածությունը՝ հնարավորություն են տվել ֆիքսել լույսը՝ շատ հեռավոր տիեզերքից... ու այդ լույսը դեպի մեզ է եկել ավելի քան 13 միլիարդ տարի: 

Դե ինչ, կարող եք արդեն վայելել այս մեկը:

Բայց սա դեռ միայն ՍԿԻԶԲՆ է, որովհետև ՎԱՂԸ (արդեն՝ այսօր) շատ ավելի ՖԱՆՏԱՍՏԻԿ լուսանկարներ ու տվյալներ ենք իմանալու (սա հիշում ենք ՊԱՐՏԱԴԻՐ)։