Թեհրանում կկայանա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

Եռակողմ հանդիպումը կայանալու է հուլիսի 19-ին։ Երեք երկրի առաջնորդները քննարկելու են Սիրիայի խնդիրը։

Թեհրանում նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումների անցկացում։ Էրդողան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությանն առնչվող հարցեր։