ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտը հրապարակել է Արցախի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների առաջնորդների, նրանց համակարգող թուրք հրամանատարների անունները։
Ջիհադիստ վարձկանների առաջնորդները - Սայֆ Բալուդ, հայտնի է նաև Սայֆ Աբու Բաքր անվամբ

Բալուդը 2016 թվականից Սիրիայի ազգային բանակի (Թուրքիայի կողմից հովանավորվող զինված խմբավորում Սիրիայում) Համզա դիվիզիայի հրամանատարն է, որի հետ միասին էլ մասնակցել է սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի ծավալած օպերացիային, վերջերս էլ Լիբիայի քաղաքացիական պատերազմին։ Բալուդը և իր 500 զինյալները ժամանել են Ադրբեջան, որտեղից էլ տարվել են առաջնագիծ՝ հայկական բանակի դեմ կռվելու։
Բալուդը դեռ 2013 թ․-ին երևացել է «Իսլամական պետության» պրոպագանդիստական տեսահոլովակում, հայտնի է առանձնակի դաժանությամբ, պատասխանատու է մի շարք ռազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ Աֆրինում քուրդ կանանց առևանգումների և խոշտանգումների։
2. Ֆեհիմ Իսա, հայտնի է նաև Իսա ալ-Թուրքմանի անունով

Իսան 2015-ից հանդիսանում է Սիրիայի ազգային բանակի (Թուրքիայի կողմից հովանավորվող զինված խմբավորում Սիրիայում) Սուլթան Մուրադ դիվիզիայի հրամանատարը։ Մասնակցել է Աֆրինում թուրքական բանակի գործողություններին և Լիբիայում քաղաքացիական պատերազմին։ Ինչպես Բալուդը, այնպես էլ Իսան ազգությամբ թուրքմեն են և վայելում են Թուրքիայի հովանավորությունը։ Իսան պատասխանատու է համարվում մի շարք ռազմական հանցագործությունների համար, ինչպիսին են քուրդ զինվորներին կտտանքների ենթարկելը, քաղաքացիական բնակավայրերի հրետակոծումը։
3. Աբու Ամշա, իրական անունը Մուհամադ ալ-Ջասիմ

Ամշան հանդիսանում է Սուլեյման Շահ բրիգադի հրամանատարը, բրիգադը հաճախ անվանում են նաև ալ-Ամշատ միլիցիա։ Խմբավորումը հայտնիություն է ձեռք բերել 2018-ին որպես Աֆրինի գրավմանը մասնակցած ամենադաժան խմբավորում։ Աֆրինում Ամշան և զինակիցները սպանել են, առևանգել և բռնաբարել։ Միայն մարդկանց առևանգումների հիման վրա Ամշան տարեկան 12 միլիոն դոլար է վաստակել։ Անձամբ Ամշան մեղադրվում էր մի քանի բռնաբարությունների համար, սակայն թուրքական հովանավորությունը թույլ է տվել նրան խուսափել պատասխանատվությունից այդ հանցագործությունների համար։
Թուրք հրամանատարները - Գեներալ-մայոր Բախտիյար Էրսեյ

Էրսեյը հանդիսանում է թուրքական բանակի ցամաքային զորքերի օպերացիաների պատասխանատուն։ Ըստ աղբյուրի՝ հենց նա Ադրբեջանում փոխարինել պատերազմի առաջին օրերին պաշտոնից հեռացված բանակի գլխավոր շտաբի պետ Սադիկովին և փաստացի ղեկավարել պատերազմը ընդդեմ Արցախի։
2. Գեներալ-լեյտենանտ Սերեֆ Օնգայ

Օնգայը թուրքական բանակի ցամաքային զորքերի երրորդ բանակի հրամանատարն է։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմի պլանավորման գործում, հայտնի է, որ Ադրբեջանում է եղել սեպտեմբերի 4-ին։
3.Գեներալ-մայոր Գյոկսել Քահյա

Քահյան թուրքական բանակում կարևոր դրոնային հրամանատար է, մինչև Արցախյան պատերազմը նա թուրքական Բայրաքթար դրոններ է մատակարարել Լիբիայի քաղաքացիական պատերազմում։ 2020 թվականի հուլիսից Քահյան գտնվել է Ադրբեջանում և զբաղվել Բայրաքթարների ներդրմամբ ադրբեջանական բանակում։