էպիկենտրոնը, նախնական տվյալներով, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել. Նիկոլ Փաշինյան

«Նախնական տվյալներով՝ ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: 
Երկրաշարժի էպիկենտրոնը, նախնական տվյալներով, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»,-ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: